Տարածաշրջան11:54, 08 Հոկտեմբեր 2015
ՆԱՏՕ-ն զորք կուղարկի Թուրքիա, եթե դրա անհրաժեշտությունը լինի

ՆԱՏՕ (Հյուսիսատլանտյան դաշինք)-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտեբերգը, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկացած վտանգի դեպքում պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին, այդ թվում նաև դաշինքի անդամ Թուրքիային: Թուրքական «demokrathaber»-ի փոխանցմամբ` այդ հայտարարությունը Ստոլտեբերգը արել է Բրյուսելում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտապանության նախարարների ժողովից առաջ, լրագրողների հետ զրուցելիս:
«ՆԱՏՕ-ի հարավային սահմաններից հնարավոր վտանգների դեմ դաշնակցին պաշտպանելու համար պատրաստ ենք զորք ուղարկել Թուրքիա »,- ասել է Ստոլտենբերգը:
Վերջում նա իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Սիրիայոմ օդային հարվածներ հասցնելու կապակցությամբ:
Նշենք, որ ռուսական երկու ինքնաթիռներ թուրքական աղբյուրների պնդմամբ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելիս խախտել էին Թուրքիայի օդային տարածքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ վերոնշյալ միջադեպի հետ կապված, սպառնացել էր, թե Ռուսաստանը նման քայլերով կարող կորցնել կարևոր մի գործընկերոջ`ի դեմս Թուրքիայի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |