Քաղաքական12:46, 08 Հոկտեմբեր 2015
Դեմիրթաշը Թուրքիայի իշխանություններին. «Թե կարող եք, Պուտինի վրա էլ մատ թափ տվեք»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակացության» համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը Դիրաբեքիրում հանդիպել է լրագրողների հետ: Ռուսական ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիայի սահմանի խախտելու վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Դեմիրթաշն ասել է, որ այդ հարցն իրականում պետք է տալ «մեկ շաբաթ առաջ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ մզկիթ բացողներին»՝ նկատի ունենալով մզկիթի բացման համար սեպտեմբերի 23-ին Մոսկվա այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Մեկ շաբաթ առաջ այնտեղ ասում էիր (նկատի ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը-խմբ), թե ամեն ինչ բավականին լավ է: Տե՛ս, հիմա մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի օդային սահմանը 3 անգամ խախտել են: Մի բառ չլսվեց: Իսկ երբ հարցը մեզ է վերաբերում, գոռում-գոչում եք ու մեր վրա մատ թափ տալիս: Թե կարող եք, Պուտինի վրա էլ մատ թափ տվեք, տեսնենք»,- Դեմիթաշի խոսքերը փոխանցում է թուրքական «mynet» լրատվական կայքը:
Դեմիրթաշի կարծիքով՝ Սիրիայում մղվող պատերազմին Ռուսաստանի և Չինաստանի ներգրավման պատճառով պատերազմը ավելի լայնածավալ կդառնա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |