Քաղաքական12:29, 06 Հոկտեմբեր 2015
Էրդողան. «Եթե Ռուսաստանը կորցնի Թուրքիայի նման գործընկերոջ, ապա շատ բան կկորցնի»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բելգիայի վարչապետ Շարլ Միկելի հետ հանդիպման ժամանակ խոսել է Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու մասին:
Ըստ թուրքական «onedio» լրատվական կայքի` Էրդողանը, կրկին հանդես գալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քննադատելու դիրքերից, նշել է, որ վերջինիս վարչակազմն աջակցություն է ստանում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ):
Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ ցանկացած հարձակում Թուրքիայի վրա, դա նշանակում է հարձակում ՆԱՏՕ (Հյուսիսատլանտյան դաշինք) վրա:
«Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերությունները հայտնի են: Մեր միջև կա համագործակցություն: Բայց պետք է գիտակցել, որ եթե Ռուսաստանը կորցնի Թուրքիայի նման գործընկերոջ, ապա շատ բան կկորցնի»:
Էրդողանի համոզմամբ՝ Ռուսաստանը պաշտպանում է մեկին, որի վարչակազմի պատճառով 350 հազար մարդ է մահացել: Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն նույնպես կոշտ է արձագանքել ռուսական ռազմական ինքնաթիռների վերոնշյալ գործողություններին:
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունն օրեր առաջ հայտարարել է, որ Ռուսաստանին պատկանող ռազմական ինքնաթիռը երկրորդ անգամ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելիս խախտել Թուրիքիայի օդային սահմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |