Քաղաքական13:56, 05 Հոկտեմբեր 2015
Դավութօղլու. «Սիրիայի հարցը թուրք-ռուսական ճգնաժամ չէ»

Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ահմեթ Դավութօղլուն ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից Թուրքիայի սահմանը հատելու հետ կապված հայտարարության է արել:
«CnnTürk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիայի պարտավորությունների կանոնները կիրառելի են յուրաքանչյուր երկրի՝ թե Սիրիայի, թե Ռուսաստանի, թե մեկ այլ երկրի ինքնաթիռների նկատմամբ:
«Թուրքիայի Զինված Ուժերը հստակ լիազորություն են ստացել. Թուրքիայի Հանրապետության սահմանները խախտողների նկատմամբ, եթե անգամ դա թռչուն անգամ լինի, կիրականացվի անհրաժեշտ միջամտություն»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը:
Վարչապետը տեղեկացրել է, որ սահմանի խախտման առնչությամբ ակտիվ դիվանագիտական շփումներ են սկսվել: «Արտգործնախարարին անհրաժեշտ կարգադրություններ ենք տվել: Մեր դիրքորոշումը շատ պարզ է՝ ով մեր սահմանները խախտի, բարեկամաբար կզգուշացնենք: Սա վերաբերում է յուրաքանչյուր երկրին, իսկ Ռուսաստանը մեր հարևանը, մեր բարեկամն է: Այս իմաստով Թուրքիայի և Ռուսաստանի միջև որևէ լարվածություն չի եղել: Սիրիայի հարցը թուրք-ռուսական ճգնաժամ չէ»,- շեշտել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արգործնախարարությունը հայտարարել էր, որ հոկտեմբերի 3-ին Ռուսաստանին պատկանող ռազմական ինքնաթիռը Հաթայ (նահանգ թուրք-սիրիայան սահմանին) նահանգի հարավային հատվածում խախտել էր Թուրքիայի սահմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |