Քաղաքական10:22, 02 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը նախընտրական խոստումներ է տվել՝ կապված հայերի ու Հայաստանի հետ

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ - HDP) նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որում տեղ են գտել նաև Հայաստանի հետ կապված ուշագրավ խոստումներ:
Թուրքական «Hürriyet» պարբերականի ինտերնետային կայքի համաձայն՝ ԺԴԿ-ի նախընտրական ծրագրում՝ այլ խնդիրների կողքին անդրադարձ է կատարվել մասնավորապես հետևյալ թեմաներին.
ԺԴԿ-ն խոստացել է, որ առանց նախապայմանների կբացվի Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանը, կդադարեցվի Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական շրջափակումը: Ընդդիմադիր կուսակցությունը խոստացել է նաև «նպաստել Ղարաբաղի հարցում ժողովրդավարական լուծման հասնելու ջանքերին»:
ԺԴԿ-ն իր նախընտրական ծրագրում նախատեսել է նաև պետական մակարդակով ներողություն խնդրել պատմության ընթացքում տարբեր ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանությունների և կոտորածների համար:
«Մենք ջանք կթափենք հավասար, ազատ և ժողովրդավարական հեռանկարներ ձևավորելու համար՝ ընդդեմ ռասիստական, շովինիստական և ազգայնամոլական քաղաքականության, որը մի ազգին վեր է դասում մյուսից»:
Նախընտրական ծրագրում քրդամետ կուսակցությունը նաև խոստացել է, որ Թուրքիայի ազգային փոքրամասնություններին կտրվի մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն:
«Կրթության բոլոր մակարդակներում որպես պետական լեզու ուսուցանվող թուրքերենի կողքին յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն կտրվի նաև կրթություն ստանալու իր մայրենի լեզվով»,- ասված է ԺԴԿ-ի նախընտրական ծրագրում:
Անդրադառնալով Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի ներդրման հեռանկարներին՝ ԺԴԿ-ն իր ծրագրում վճռականություն է հայտնել՝ կանխարգելել այդ նախաձեռնության իրագործումը:
«ԺԴԿ-ն թույլ չի տալու, որ նախագահական համակարգը, որին մեր կուսակցությունը բացահայտորեն դեմ է, վերածվի սահմանադրական փոփոխությունների հիմնական նախապայմանի: ԺԴԿ-ն թույլ չի տալու, որ նախագահական համակարգը հաստատվի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |