Քաղաքական09:43, 01 Հոկտեմբեր 2015
Թուրք նախարարի սկանդալային հայտարարությունը PKK-ի և հայերի վերաբերյալ

Թուրքիայի ջրային և անտառային տնտեսության նախարար Վեյսել Էրօղլուն, թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում խոսելով Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին, աննախադեեպ հայտարարություն է արել:
Թուրքական «Milliyet» թերթի ինտերնետային կայքում տեղ գտած լուրի համաձայն՝ առաջ քաշելով այն վարկածը, թե PKK-ն (Քրդական բանվորական կուսակցությունը - ՔԲԿ) ծառայում է 2 հիմնական նպատակի, Էրօղլուն մասնավորապես ասել է.
«Նրանց երազանքն է ինչ-որ կերպ դատարկել հայկական լոբիի ակտիվ գործունեության տարածքները, տեղացիներին ստիպել գաղթել և ապագայում այնտեղ ստեղծել հայկական պետություն: Ինպես նաև՝ յուրացնել «խոստացված երկիրը», ասինքն՝ Նեղոսից մինչև Եփրատ ընկած տարածքները»:
Թուրք նախարարը կարծիք է հայտնել, որ քուրդը քրդին, մուսուլմանը՝ մուսուլմանին սպանում է արտաքին հրահրիչների դրդմամբ: Նա հայտարարել է, որ Թուրքիան աշխարհի ամենամարտավարական դիրքում է գտնվում, ուստի մի շարք երկրներ աչք են դրել այդ տարածքների վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |