Տարածաշրջան07:06, 30 Սեպտեմբեր 2015
ՔԲԿ-ի զինյալները Դիարբեքիրում հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինված հարձակում են իրականացրել Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի Բաղլար շրջանի Ջեմիլօղլու պողոտայում գտնվող ոստիկանության կենտրոնական տեղամասի վրա:
Ինչպես իրազեկում է թուրքական «dunyabulteni» լրատվական կայքը, PKK-ականները զինված են եղել երկարափող զենքերով, «մոլոտովյան կոկտեյլներով» և ինքնաշեն պայթուցիկներով: Հարձակման հետևանքով շենքի հրդեհ է բռնկվել: Առաջացած ծխից տուժել է շենքում գտնվող վեց մարդ, այդ թվում՝ մեկը երեխա: Վերջիններս շտապ հոսպիտալացվել են:
Քուրդ գրոհայինները, հանդիպելով ոստիկանների դիմադրությանը, փախուստի են դիմել: Նրանց հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ օպերացիան շարունակվում է:
Թուրքական աղբյուրը որևէ տեղեկություն չի հաղորդում հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակի մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |