Տարածաշրջան14:33, 30 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում PKK-ի հարձակումների հետևանքով 1 ոստիկան և 2 զինվոր է զոհվել

Թուրքիայի Բաթման քաղաքից 20կմ հեռավորության վրա գտնվող Սամանյոլու գյուղի մոտակայքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները պայթեցրել են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի անդամներին տեղափոխող զրահամեքենան:
Ըստ թուրքական «mynet.com» լրատվակայքի` ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է մեքենայում գտնված մեկ հատոկջոկատային, իսկ մի քանիսը՝ վիրավորվել: Զոհվել է նաև այդ պահին ճանապարհով երթևեկող բեռնատարի վարորդը:
Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող PKK-ի զինյալները մեկ այլ պայթյուն էլ իրականացրել են Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում: Նախօրոք տեղադրված ինքնաշեն ռումբի պայթեցման հետևանքով զոհվել են այդ պահին տվյալ ճանապարհահատվածով անցնող զրահապատ մեքենայում գտնված զինվորներից 2-ը, վիրավորվել` 3-ը:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զինյալներին հայտնաբերելու նպատակով շրջանում ուղղաթիռների ու անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ լայնամասշտաբ գործողություն է սկսվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |