Տարածաշրջան07:03, 26 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի Հաքքարի նահանգի որոշ շրջաններ հայտարարվել են անվտանգության գոտիներ

Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի նահանգի նահանգապետարանը հայտարարել է, որ Շեմդինլի շրջանի մի շարք վայրեր ժամանակավորապես (11 օր) հայտարարվել են անվտանգության գոտիներ, որտեղ արգելված կլինի ելումուտը:
Թուրքական «haberinadresi» լրատվական կայքը, հղում անելով նահանգապետարանի արած հայտարարությանը, տեղեկացնում է, որ նման որոշումը կայացվել է միմայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում այդ տարածքներում տեղի են ունենում բախումներ և միջադեպեր:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ տեղի ունեցող բախումների պատճառով տեղի բնակչության տնտեսական, սոցիալական կարգավիճակը վատթարացել է:
Ժամանակավոր անվտանգության գոտի հայտարարված վայրերի մեջ են մտնում մի շարք գյուղեր և թաղամասեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |