Տարածաշրջան07:01, 25 Սեպտեմբեր 2015
PKK-ի քուրդ զինյալները Շըրնաքում և Մարդինում զինված հարձակումներ են իրականացրել

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները զինված հարձակումներ են իրականացրել Թուրքիայի Շըրնաք և քրդաբնակ Մարդին նահանգներում:
Ինչպես իրազեկում է թուրքական «haberler» լրատվական կայքը, քուրդ գրոհայինները երեկոյան Շըրնաքի Բեյթուշեբափ շրջանում երկարափող զենքերով և ականանետերով հարձակվել են տեղի ժանդարմերիայի վրա: Դրա հետևանքով 4 թուրք զինվոր է վիրավորվել:
Իսկ Մարդինի Նուսեյբին շրջանում PKK-ի գրոհայիները կրկին երկարափող զենքերով և ականանետերով հարձակվել են տեղի Գուրին կոչվող պարեկային կետի վրա: Վիրավորվել է 2 ուժային, որոնցից մեկը՝ սպա:
Երկու շրջաններում էլ բախումներ են տեղի ունեցել թուրքական անվտանգության ուժերի և քուրդ գրոհայինների միջև: Երկու միջադեպերում էլ զոհեր չեն գրանցվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |