Քաղաքական07:20, 24 Սեպտեմբեր 2015
Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին- Էրդողան հանդիպումից

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սեպտեմբերի 23-ին կայացած հանդիպման վերաբերյալ:
Թուրքական «Milliyet» պարբերականի համաձայն՝ Պեսկովը մասնավորապես նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայի հարցը և թուրք-ռուսական գազատարի՝ «Թուրքական հոսքի» նախագծի վերսկսմանը վերաբերող խնդիրներ:
Պեսկովը հայտնել է, որ Սիրիայի հարցում երկու երկրների միջև տարաձայնությունները շարունակվում են: Սակայն ներկայումս երկու կողմի համար էլ սիրիական հարցի լուծումից ավելի կարևոր ու առաջնային է Սիրիայի դրության էլ ավելի վատթարացման կանխարգելումը:
Կրեմլի մամուլի խոսնակը ընդգծել է, որ չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալների զգալի նվազմանը՝ Թուրքիան շարունակում է Ռուսաստանի կարևոր տնտեսական գործընկերը լինել:
«Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև բնական գազի թեման: Մեր օրակարգը բավական ծանրաբեռնված է: Նոյեմբերի 1-ի ընտրությունները որոշ չափով դանդաղեցնում են մեր աշխատանքը»,- նկատել է Պեսկովը: Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք «Թուրքական հոսք» նախագծի շուրջ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել որևէ պայմանավորվածություն, Պեսկովը պատասխանել է. «Աշխատանքը շարունակվում է: Ընդհանուր մոտեցում կա: Սա բավական դժվար և համապարփակ աշխատանք է: Ամեն ինչ իր հունով առաջ է ընթանում»:
Պեսկովը նաև տեղեկացրել է, որ Պուտինն ու Էրդողանը ևս մեկ անգամ կհանդիպեն տարեվերջին կայանալիք Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |