Տարածաշրջան07:15, 23 Սեպտեմբեր 2015
Քուրդ զինյալները հարձակումներ են իրականացրել Թուրքիայի 4 նահանգում

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակումներ են գործել Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ), Բիթլիս, Թունջելի (պատմ. Դերսիմ), Մարդին նահանգներում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «haberler» լրատվական կայքը, Էլազըղի Քարաքոչան շրջանում PKK-ի գրոհայինները ականանետերով կրակ են բացել տեղի ոստիկանական բաժանմունքի վրա: Ոստիկանության պատասխան կրակից հետո զինյալնները փախուստի են դիմել դեպքի վայրից: Հարձակման ժամանակ զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:
Բիթլիսի Հիզան շրջանում քուրդ գրոհայինները երկարափող զենքերով հարձակվել են տեղի ժանդարմերիայի հրամանատարության վրա, որը գտնվում է շրջանի Յեշիլօվա թաղամասում: Քուրդ զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև բախումը տևել է 30 րոպե, որից հետո քրդերը նահանջել են դեպի անտառներ: Նրանց հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ թուրքական ուժերի կողմից իրականացվում է լայնամաշտաբ օպերացիա:
Թունջելիիի Օվաջըք շրջանում էլ քրդերը հարձակվել են տեղի արդարադատության նախարարությանը պատկանող հանրակացարանի վրա, սակայն վիրավորներ և զոհեր կրկին չեն գրանցվել
Իսկ ահա քրդաբնակ Մարդինում Օմերլի շրջանում ՔԲԿ-ի զինյալների իրականացրած հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ երիտասարդ, որը հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է: Առայժմ հայտնի չէ՝ զոհված անձը զինվորական է, թե քաղաքացիական անձ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |