Հասարակական07:34, 22 Սեպտեմբեր 2015
Իգդիրում հակահայկական արշավ է սկսվել հայատառ ցուցանակի տեղադրման դեմ

Այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) կոչվող կազմակերպությունը պահանջել է հեռացնել Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը:
Ըստ թուրքական «avrupabulenti.com» կայքի` կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, իբրև բողոքի նշան, Իգդիրում գտնվող կազմակերպության կենտրոնական գրասենյակի շենքին վեց մետրանոց Ադրբեջանի դրոշ է փակցրել: Վերջինս նշել է, որ իրենք պաշտոնական գրություն են ուղարկել կառավարություն, ներքին գործերի նախարարություն և Իգդիրի նահանգապետարան `պահանջելով վերանայել հարցը:
Գյուլբեյը մեղադրել է նաև քառալեզու ցուցատախտակի (այդ թվում` հայերեն) նախաձեռնության հեղինակ Թուզլուջայի ազգությամբ քուրդ համաքաղաքապետին քուրդ բնակչությունից ստացած քվեներով ձեռք բերած իշխանությունը ի շահ հայերի ծառայեցնելու մեջ:
Թուրքական «sozcu.com» կայքում էլ հրապարակվել է Թուրք-ադրբեջանական բարեկամական միությունների ֆեդերացիայի նախագահ Սերդար Ունսալի հայտարարությունը, ով նույնպես դեմ է հանդես եկել վերոհիշյալ հայատառ պաստառի տեղադրմանը:
Նշենք, որ օրերս Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են ամրացվել:
Ըստ թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի՝ Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել է ցուցատախտակի վրա տեղ գտած հայերեն գրությանը: Վերջինս, նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, ավելացրել է, որ այստեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |