Քաղաքական17:49, 22 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի ժամանակավոր կառավարության 2 նախարար հրաժարական են տվել

Թուրքիայի՝ օգոստոսի վերջում ձևավորված ժամանակավոր կառավարության կազմում զարգացման նախարարի ու Եվրամիության հետ հարցերով նախարարների պաշտոնները ստանձնած քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող նախարարներ Մուսլիմ Դօղանը և Ալի Հայդար Քոնջան հրաժարական են տվել:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի կառավարության մամուլի ծառայությունը: Արդեն նախկին նախարարները իրենց հրաժարականների դիմումները այսօր նրկայացրել են վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, որն էլ ընդունել է դրանք: Հայտարարության մեջ նշվել է, որ թափուր մնացած նախարարական պաշտոններին կարճ ժամանակում նոր նշանակումներ կլինեն:
Նշենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում այդպես էլ չկազմվեց կոալիցիոն կառավարություն, ինչն էլ հանգեցրեց նոր արտահերթ ընտրությունների անցկացման որոշում ընդունելուն և ժամանակավոր կառավարության ստեղծմանը:
Ժամանակավոր կառավարությունը կգործի մինչև հայտնի կդառնա նոյեմբերի մեկին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |