Տարածաշրջան17:54, 22 Սեպտեմբեր 2015
Զինված բախումներ և պայթյուններ Թուրքիայի տարբեր շրջաններում

Թուրքիայի Վան, Մարդին և Դիարբեքիր նահագներում սեպտեմբերի 21-22-ին զինված բախումներ և պայթյուններ են տեղի ունեցել:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ Վանի Բաշքալե շրջանում նախօրեին պայթյուն է տեղի ունեցել: Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) ներկայացուցիչների կողմից նախօրոք ականապատված ճանապահով անցնող զինվորական մեքենան հեռակառավարմամաբ պայթեցվել է, ինչի հետևանքով 13 զինվոր վիրավորվել է: Դեպքի առթիվ տարածքում օդային զինուժի մասնակցությամբ գործողություն է սկսվել:
Մարդին նահանգում PKK-ի զինված թևը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (HPG) կողմից հարձակման է ենթարկվել Դարգեչիթ շրջանի և Ըլըսու ջրամբարի միջև գտնվող մի զինվորական պահակակետ: Զինվորների և HPG-ականների միջև զինված բախում է սկսվել, ինչի պատճառով մեծ թվով զինվորներ և զրահամեքենաներ են բերվել դեպքի վայր:
Իսկ Նուսայբին քաղաքի Ջումհուրիեթ թաղամասում ոստիկանները կրակ են բացել մի մեքենայի վրա, որում, ըստ ստացված տեղեկության, պայթուցիկ նյութեր են տեղափոխվել: Արդյունքնում մեքենան պայթել է: Հուժկու պայթյունի պատճառով հարակից շինություններ մեծապես վնասվել են: Ականատեսների վկայությամբ պայթյունը տեղի է ունեցել հենց ոստիկանների կրակելի հետևանքով:
Դիարբեքիրի Դիջլե շրջանում սեպտեմբերի 21-ին երկու պայթյուն է տեղի ուենցել, ինչից հետո շրջանային անվտանգության վարչության և քուրդ զինյալների միջև զինված բախում է սկսվել: Բախումը շարունակվել է նաև գիշերվա ընթացքում: Դեպքի մանրամասների մասին որևէ տեղեկություն ձեռք բերել չի հաջողվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |