Տարածաշրջան06:48, 22 Սեպտեմբեր 2015
Սպանվել է քուրդ ազդեցիկ հրամանատարներից մեկը Թուրքիայում

Թուրքական ուժերի կողմից Թունջելի (պատմ. Դերսիմ) նահանգի Օվաջըք շրջանում սեպտեմբերի 16-ին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ սկսված եռօրյա օպերացիայի ժամանակ սպանվել է Դերսիմում PKK-ի ուժերի գլխավոր հրամանատար 43-ամյա Իսմայիլ Այդեմիրը (կեղծանունը՝ Բարան Դերսիմ):
Թուրքական «Taraf» ընդդիմադիր թերթի փոխանցմամբ` սպանված քուրդ հրամանատարը հանդիսանում էր նաև PKK-ի ռազմական թև հանդիսացող «Ժողովրդապաշտպանական ուժերի» (HPG) հրամանատարության խորհրդի անդամ:
Թուրքական այբյուրը նաև տեղեկացնում է, որ բացի Այդեմիրից նշյալ օպերացիայի ժամանակ սպանվել են ավելի քան երեք տասնյակ քուրդ զինյալներ:
Նշվում է, որ PKK-ն հիմա շոկի մեջ է, քանի որ կորցրել է իր ազդեցիկ հրամանատարներից մեկին: Իսմայիլ Այդեմիրն արդեն 24 տարի էր, ինչ PKK-ի անդամ էր և ռազմական գործողությունների մասնակից: Նա ծնունդով հենց Թունջելիից էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |