Տարածաշրջան08:24, 19 Սեպտեմբեր 2015
Թուրք-քրդական զինված բախումների զոհերը թվերով

Թուրքիայի զինուժը (ԶՈւ) պաշտոնապես տվյալներ է հրապարակել այն մասին, թե 2015թ. հուլիսի 22-ից մինչ օրս «Քուդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ իրականացրած ռազմագործողություններում քանի քուրդ գրոհային (իրենց ձևակերպմամբ՝ ահաբեկիչ) է սպանվել:
Թուրքական «haberler» լրատվակայքը, հղում անելով պաշտոբական աղբյուրին, նշում է, որ վերոնշյալ երկամսյա ժամանակահատվածում թուրքական բանակային ստորաբաժանումների կողմից PKK-ի դեմ իրականացրած օպերացիաներում սպանվել է 1198 քուրդ զինյալ: Ընդ որում այդ օպերացիաներն իրականացվել են թե Թուրքիայի սահմաններում և թե Թուրքիայի սահմաններից դուրս:
Թուրքական կողմը ևս զոհեր է տվել այդ ընթացքում: Նշվում է, որ վերջին 74 օրվա ընթացքում քրդերի հարձակումների հետևանքով սպանվել է 124 ուժային (զինվոր, ոստիկան):
Իսկ Թուրքիայի մի շարք նահանգներում ՔԲԿ-ի երիտթև համարվող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) զինյալների դեմ իրականացրած համապատասխան գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել 2598 մարդ, որից 708-ը ձերբակալվել են:
Վերոնշյալ օպերացիաներում թուրքական ուժերը քրդերի դեմ օգտագործել են օդուժ, տանկեր և հրետանի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |