• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Հուլիս, 2025
Կիրակի 22:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:57, 18 Սեպտեմբեր 2015

Դիարբեքիրում ոստիկանները ավերել են հայկական կաթոլիկ եկեղեցին

Դիարբեքիրում ոստիկանները ավերել են հայկական կաթոլիկ եկեղեցին

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում օրեր առաջ հայտարարված պարետային ժամի ընթացքում զգալի վնասներ է կրել հայկական եկեղեցին: Ըստ թուրքական «Dicle» լրատվական գործակալության՝  Դիարբեքիրի Հասըրլը թաղամասում գտնվող հազարամյա հայկական կաթոլիկ եկեղեցին ոստիկանների կրակոցների թիրախ է դարձել:

Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Կարագյոզյանի վկայությամբ՝ եկեղեցու ներսում գտնվել են փամփուշտների պարկուճներ, ոստիկանները կոտրել են եկեղեցու պատմական դռները, ավերել են դեռ վերջերս վերանորոգված կառույցը, գողացել եկեղեցում և պահեստում գտնվող մի շարք պատմական նշանակության արվեստի գործեր ու զարդանախշ քարեր:

«Ոստիկանությունը եկեղեցի է մտել՝  կոտրելով պատմական դռները: Եկեղեցին շուրջ 300 հազար թուրքական լիրայի վնաս է կրել: Մենք նախ կուսումնասիրենք կրած վնասի չափը, ապա կտեղեկացնենք հանրությանը: Նաև բողոք կներկայացնենք Դիարբեքիրի դատախազություն»,- նշել է Կարագյոզյանը:

Վերջինս նաև հիշեցրել է Թուրքիայի Շրնաք նահանգի Ջիզրե քաղաքում նախորդ շաբաթ տեղի ունեցած դեպքը, երբ զայրացած ոստիկանը դիմել էր քաղաքի բնակիչներին՝ ասելով. «Դուք բոլորդ հայ եք»: Միջագետքի հայկական միության նախագահը ցավով ընդգծել է, որ հայ լինելը ընկալվում է որպես բացասական հանգամանք:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր
20:58, 18 հուլ
Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։

Սիրիայի նախագահ. «Առանց ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդության ռեգիոնը կլիներ պատերազմի եզրին»
11:38, 17 հուլ
Սիրիայի նախագահ. «Առանց ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդության ռեգիոնը կլիներ պատերազմի եզրին»

Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
06:57, 13 հուլ
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}