Տարածաշրջան06:56, 17 Սեպտեմբեր 2015
Դիարբեքիրի անվտանգության վարչության ռազմապահեստում պայթյուն է տեղի ունեցել

2015թ. սեպտեմբերի 16-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Դիարբեքիրի նահանգային անվտանգության վարչության հատուկ գործողության ուժերի ստորաբաժանման տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը հրշեջներին հաջողվել է արագ մեկուսացնել և մարել: Զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել:
Դիարբեքիրի նահանգապետարանը դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վարչության պահեստում տեղի ունեցած պայթյունն ամենայն հավանականությամբ պայթուցիկ նյութի ինքնաբռնկման արդյունք է եղել:
Նշվում է նաև, որ տվյալ պահեստում ժամանակավորապես հավաքվում և պահվում էր զանգվածային միջոցառումների ժամանակ առգրավված և ոչնչացման ենթակա ռազմամթերքը:
Սիլվան-Դիարբեքիր ավտոճանապարհի վրա գտնվող պահեստում տեղի ունեցած պայթյունի պատճառով անվտանգության ուժերը մայրուղին որոշ ժամանակով փակել են երթևեկության համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |