Տարածաշրջան09:18, 17 Սեպտեմբեր 2015
Դերսիմում թուրքական օդուժը ռմբակոծում է PKK-ի գրոհայինների դիրքերը

Թուրքիայի Թունջելի (պատմ. Դերսիմ) նահանգի Օվաջըք շրջանի Ասլըջա և Օթլուբահչե գյուղերի միջև գտնվող անտառապատ տարածքում թուրքական օդուժը հարվածներ է հասցնում այնտեղ գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դիրքերին:
Ինչպես փոխանցում է թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, իրականացրած օպերացիայի ժամանակ գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր, ռազմական ինքնաթիռներ և «Sikorsy» տեսակի մարտական ուղղաթիռներ: Նշվում է, որ օպերացիայի ընթացքում թուրքական ուժերի դեմ մարտեր են վարում մոտ 50 հոգուց բաղկացած PKK-ականների խումբ:
Թուրքական կործանիչների ռմբահարումից հետո վերոնշյալ տարածք են ուղարկվել ոստիկանական ջոկատներ, զինվորներ և զրահապատ մեքենաներ: Չնշելով հստակ թվեր՝ թուրքական աղբյուրը հայտնում է, որ իրականացված օպերացիայի արդյունքում մեծ թվով քուրդ զինյալներ են սպանվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |