• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 14:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:31, 17 Սեպտեմբեր 2015

Sabah. «Ռուսաստանը ակնկալում է վերսկսել «Թուրքական հոսք» նախագծի բանակցությունները»

Sabah. «Ռուսաստանը ակնկալում է  վերսկսել «Թուրքական հոսք» նախագծի բանակցությունները»

Ռուսաստանի արտգործնախարարությունը  (ԱԳՆ) «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Թուրքական «Sabah» պարբերականի համաձայն՝  Թուրքիայի ԱԳՆ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի՝ Ռուսաստան այցի նախօրեին տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Սև ծովի և Թուրքիայի տարածքում կառուցվելիք «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը երկու երկրների հարաբերություններում առաջնային նշանակություն ունեցող թեմաներից է:

Ըստ աղբյուրի՝ հայտարարությունում նաև ասվում է, որ  ակնկալվում է նախագծի առաջին գազատար ուղու կառուցման և գործարկման վերաբերյալ համաձայնությունների ժամանակին, համաձայնեցված  և ճշտորեն իրականացումը:

«Մենք ակնկալում ենք, որ նախագծի շուրջ բանակցությունները հնարավորինս շուտ կվերսկսվեն: Երկու երկրների միջև կնքվելիք պայմանագրի նախագիծը մայիսից ի վեր գտնվում է Թուրքիայում՝ ուսումնասիրության համար»:

Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է նաև երկու երկրների միջև առևտրական կապերի ընդլայնում, Թուրքիայից Ռուսաստան ներկրվող սննդի ծավալների մեծացում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
14:23, 10 սեպ
Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը
17:07, 09 սեպ
Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
12:42, 09 սեպ
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}