Հոդված08:27, 17 Սեպտեմբեր 2015
Հայկո Բաղդատ .«Դատաստանի օրը Էրդողանի նշանակած դատավորները չէ, որ պիտի ձեզ դատեն»

Թուրքական «Taraf» պարբերականի հայազգի լրագրող Հայկո Բաղդատը՝ «Ինձանից հասնում է զգուշացնելը» վերանագրով իր հոդվածում դիմել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) օգտին քվեարկողներին:
Հարցաշար հիշեցնող հոդվածը քննադատում է վերջին շրջանում Թուրքիայում տարածված այն միտումը, որ ընդդիմադիր որևէ դրսևորմամբ հանդես եկող յուրաքանչուրին, լինի նա լրագրող, քաղաքական գործիչ, թե մեկ այլ ոլորտի ներկայացուցիչ, կասկածանք է ներկայացվում ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու կամ աջակցելու մեջ:
Անդրադառնալով տարբեր հայտնի անձանց վերաբերյալ հնչեցված մի շարք անհիմն ու անհեթեթ մեղադրանքներին՝ Բաղդաթը զգուշացնում է պետության «կեղտոտ քաղաքական խաղերին» աջակցող և իշխանություններին մեղսակից դարձող Թուրքիայի քաղաքացիներին:
Նա հիշեցնում է, որ թեև թուրքական պետությունը խարխլված է և օրենսդրության, իրավունքի տեսանկյունից խոսելն արդեն անիմաստ է դարձել, այնուամենայնիվ, մարդիկ պետք է լսեն իրենց խղճի ձայնը և զգուշանան այսքան մեղքերի բեռով Դատաստանի առաջ կանգնելուց:
««Գյավուր» (անհավատ) լինելով հանդերձ՝ ես ձեզ զգուշացնում եմ. ներում խնդրեք այն մարդկանցից, ովքեր ձեզ երբեք չեն ներելու, քանի դեռ նրանք ձեզ մոտ են: Դատաստանի օրը Էրդողանի նշանակած դատավորները չէ, որ պիտի ձեզ դատեն: Ինձանից հասնում է զգուշացնելը»,- գրում է Բաղդատը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |