Տարածաշրջան18:55, 15 Սեպտեմբեր 2015
Քրդերը պատրաստ են հրադադարի և դեմոկրատական ճանապարհով խնդրի լուծմանը

Հյուսիսային Իրաք մեկնած և Քանդիլում քրդական ղեկավարության հետ բանակցած պատվիրակությունն ավարտել է իր առաքելությունը և վերադարձել Թուրքիա:
Թուրքական «haberler» լրատվական կայքի հաղորդմամբ` 8 հոգանոց պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP), համանախագահներից Ֆիգեն Յուքսեքդաղը, «Դեմոկրատական հասարակական կոնգրեսի» (DTK) համանախագահ և Թուրքիայի Հաքքարի նահագի պատգամավոր Սելմա Ըրմաքը, «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» (HDK) խոսնակ, և ԺԴԿ-ի Մերսինի պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն, ինչպես նաև «Դեմոկրատական տարածաշրջանների կուսակցության» (DBP) համանախագահ Քամուրան Յուքսեքը:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իրաքի նախկին նախագահ և քուրդ քաղաքական գործիչ Ջելալ Թալաբանիի, «Քուրդիստանի հայրենասերների միությունը» (KYB), ինչպես նաև «Քրդական համայնքների միության» (KCK) ղեկավարների հետ:
Հանդիպումների ժամանակ կողմերը խոսել են Թուրքիայում տեղի ունեցող թուրք-քրդական բախումների, ինչպես նաև նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:
Թուրքական աղբյուրը նաև նշում է, որ KCK-ի գործադիր խորհրդի անդամներից Մուրաթ Քարասուն «Med Nuçe TV» հեռուստալիքով, խոսելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների և հրադադարի մասին, նշել է, որ իրենք պատրաստ են թուրք-քրդական հաշտեցման դեմոկրատական գործընթացին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |