Տարածաշրջան07:14, 15 Սեպտեմբեր 2015
Քրդերի հարձակման հետևանքով 3 քաղաքացի է վիրավորվել Դիարբեքիրում

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները նախօրեի երեկոյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանի Ջեմիօղլու պողոտայում փորձել են ականանետից կրակ բացել տեսադաշտում գտնվող ոստիկանական մեքենայի վրա: Բայց նետված ականը ոստիկանական մեքենայի փոխարեն հարվածել է հարևանության գտնվող թեյարանին:
Թուրքական «yenisafak» լրատվամիջոցի հաղորդմամբ` տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 քաղաքացիական անձ;
Վերոնշյալ թեյարանը Բաղլարի ոստիկանական պարեկային կետից 50 մ հեռավորության վրա էր գտնվում: Դեպքի վայր են բերվել ոստիկանական ջոկատներ: Այժմ կատարվում է հետաքննություն, որպեսզի պարզվեն դեպքի մանրամասները:
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ վերջին ժամանակներս Բաղլարի շրջանի փողոցներում հաճախակի են հրազենի գործադրումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |