Քաղաքական08:45, 15 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում թեկնածուական ճգնաժամ է հասունանում

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ – CHP) ներսում լարվածություն է նկատվում: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ ԺՀԿ-ում շշուկներ են տարածվել, թե կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն նոյեմբերի 1-ին կայանալիք պատգամավորական ընտրությունների թեկնածուների ցուցակից դուրս է թողնելու որոշ անձանց, որոնք ընտրվել էին նախորդ՝ հունիսի 7-ի ընտրություններում:
Այդ անձանց թվում առավել ուշագրավ է հատկապես ԺՀԿ-ի Անթալիայի պատգամավոր Դենիզ Բայքալը, նույն ինքը՝ ԺՀԿ-ի նախկին կուսակցապետը, ով հրաժարվեց նախագահությունից սեքս-սկանդալի մեջ ընկնելու պատճառով:
Ըստ աղբյուրի՝ ԺՀԿ-ի նախագահի պաշտոնը Քըլըչդարօղլուին հանձնած Բայքալը շարունակում է իրեն կուսակցության նախագահի պես պահել, ինչը որոշակի լարվածություն է առաջացնում: Նշվում է, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո նախահագ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու պատճառով Բայքալը կուսակցության ներսում լուրջ քննադատության էր արժանացել, իսկ Քըլըչդարօղլուի հետ հարաբերությունները վատացել էին:
Կարծիք կա նաև, որ նոյեմբերի 1-ի ընտրացուցակներում տեղ չի գտնելու Յալովայից պատգամավորի ԺՀԿ-ական թեկնածու Մուհարրեմ Ինջեն, ով հունիսի 7-ի ընտրություններից հետո քննադատել էր ԺՀԿ-ին ու հայտարարել, որ իր կուսակցությունը անհաջողության է մատնվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |