Տնտեսական13:41, 14 Սեպտեմբեր 2015
Ահաբեկիչները Սիրիայում աճող բամբակը վաճառում են Թուրքիային

«Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայից զավթած տարածքներում աճող բամբակը Թուրքիայում է վաճառում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով ֆրանսիական AFP լրատվական գործակալությանը:
«Ոլորտի ներկայացուցիչները հայտնում են, որ մինչև վերջերս ԻՊ-ն իր ֆինանսական միջոցները համալրում էր Ռաքքա և Դեր–Զոր շրջաններում աճող չմշակված բամբակը Թուրքիայում վաճառելով»,- գրում է աղբյուրը՝ հավելելով, որ Ռաքքան և Դեր-Զորը Սիրիայի բամբակի արտադրության 1/3-ն են ապահովում:
Քաղաքացիական պատերազմի պատճառով երկրում մեծապես տուժել է բամբակի արտահանումը: Եթե մինչ պատերազմը Սիրիայից տարեկան 600.000 տոննա բամբակ էր արտահանվում, ապա այժմ այդ թիվը հասել է 70.000-ի, ընդ որում, դրանից միայն 3.000 տոննան է պաշտոնապես գրանցվել:
Ահաբեկչությունների ֆինանսավորման հարցերով զբաղվող Ժան Շառլ Բրիսարդը կարծիք է հայտնել, որ ԻՊ-ը, հավանաբար, դեռ շարունակում է բամբակ վաճառել Թուրքիային: Ըստ մասնագետի՝ ԻՊ-ը Թոււրքիայի հետ բամբակի առևտրում միջնորդներ է օգտագործում, արտադրողներից հարկեր և միջնորդավճարներ է գանձում, ինչի շնորհիվ յուրաքանչյուր գործարքի 50 տոկոսը բաժին է ընկնում ԻՊ-ին:
Բրիսարդը նաև նշել է, որ հնարավոր է՝ ԻՊ-ը շատ ավելի մեծ ծավալով բամբակ է վաճառում Թուրքիային, քան ենթադրում են միջազգային կազմակերպությունները:
Նշվում է, որ ԻՊ-ի միջնորդները տարեկան 10 տոննա բամբակ են վաճառում Թուրքիային: Աղբյուրը մտահոգություն է հայտնում, որ հագուստ արտադրող որոշ հայտնի ընկերություններ, փաստորեն, իրենց արտադրությունում օգտագործում են հենց ահաբեկիչների ներկրած բամբակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |