Տարածաշրջան09:18, 14 Սեպտեմբեր 2015
Կարսում և Մուշում քրդերը հարձակվել են թուրքական ոստիկանական բաժանմունքների վրա

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները զինված հարձակումներ են իրականացրել Թուրքիայի Կարս նահանգում և Մուշ գավառի Վարթո շրջանում:
Թուրքական «f5haber» լրատվակայքի փոխանցմամբ` ՔԲԿ-ի զինյալները Կարսի Քաղըզման շրջանում ականանետերով հարձակվել են տեղի ոստիկանական բաժանմունքի և հարևանությամբ գտնվող հանրակացարանների վրա:
Իսկ Մուշի Վարթո շրջանում ՔԲԿ-ականները երեկոյան երկարափող զենքերով և նռնակներով հարձակվել են զրահապատ ոստիկանական մեքենայի վրա: Մի խումբ քուրդ զինյալներ էլ ականանետերով հարձակվել են տեղի ոստիկանական բաժանմունքի վրա:
Բոլոր տեղերում, այդ թվում նաև Կարսի Քաղըզման շրջանում վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Այժմ թուրքական ոստիկանությունը հետաքքնություն է ացկացնում դեպքերի մանրամասները պարզելու, ինչպես նաև զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։

Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |