Քաղաքական10:13, 14 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը կմեկնի Բաքու

Թուրքիայի ժամանակավոր կառավարության նորանշանակ արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրօղլին հունիսի 15-18 ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան: Այդ պաշտոնում սա նրա 2-րդ արտասահմանյան այցն է: Առաջինը կատարել էր սեպտեմբերի 7-ին հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն:
Թուրքական «kamugundemi»-ի իրազեկմամբ` Սինիրօղլուն այցի ընթացքում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամմեդիարովի, ինչպես նաև վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
Նշվում է, որ վերոնշյալ հանդիպումների ժամանակ բացի երկկողմ հարաբերություններից, քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, Սիրիայում և Իրաքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև փախստականների հարցը:
Նշենք, որ Սինիրօղլուն, սեպտեմբերի 11-ին պաշտոնական այցով մեկնելով Ղազախստան և մասնակցելով Թյուրքախոս եկրների համագործակցության խորհրդի 5-րդ գագաթնաժողովին, կրկին խոսել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ առաջ քաշելով թուրք-ադրբեջանական պաշտոնական թեզերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |