Քաղաքական08:25, 11 Սեպտեմբեր 2015
Թուրքիան կրկին դատապարտում է Ղարաբաղում կայանալիք ընտրությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությում սեպտեմբերի 13-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ն իր բողոքն ու դժգոհությունն է հայտնում Ղարաբաղում անցկացված ու դեռ անցկացվելիք ընտրությունների կապակցությամբ՝ համարելով դրանք միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների և ԵԱՀԿ-ի որդեգրած կսզբունքների խախտում:
«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը ոտնահարող այդ ընտրությունները: Մենք այդ ընտրությունները համարում ենք հակաօրինական: Ընտրության արդյունքները Թուրքիայի կողմից չեն ճանաչվելու»,- ասված է հայտարարությամբ մեջ:
Հայտարարության մեջ ԼՂՀ-ն անվանվում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Հիշեցվում է, որ մայիսի 3-ին էլ Ղարաբաղում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, որի կապակցությամբ ևս ժամանակին հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ;
Վերջում նշվում է, որ Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել՝ աջակցելու ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |