Քաղաքական09:46, 09 Սեպտեմբեր 2015
Դավութօղլուն հերախոսազրույց է ունեցել Մերկելի հետ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կողմերը անդրադարձել են Թուրքիայում տեղի ունեցած պայթյուններին:
«Haberturk» լրատվական կայքի տեղեկացմամբ` հեռախոսազրույցի ժամանակ Մերկելը հայտնել է, որ ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է, իսկ Դավութօղլուն նշել է ՔԲԿ-ի դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունը:
Անդրադարձ կատարելով Սիրիայից և Իրաքից Թուրքիա գաղթած փախստականների խնդիրրներին Դավութօղլուն և Մերկելը նշել են, որ դրանք լուծելու հարցում կոզմերը պետք է համագործակցեն:
Նրանք նաև հույս են հայտնել, որ սիրիական ճգնաժամը մոտ ժամանակներս կավարտվի:
Հավելենք, որ չնայած թուրքական աղբյուրը պնդում է, որ Գերմանիան ՔԲԿ-ն դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն, այնուամենայնիվ մի քանի օր առաջ նույն թուրքական աղբյուրները հայտնել էին, որ Գերմանիան մոտակա ժամանակներս նոր սերնդի «Bunkerfaust» հրթիռներ է տրամադրելու ՔԲԿ-ին: Նույնիսկ նշվում էր, որ հրթիռները տեղ են հասցվելու Նիդերլանդների թագավորության օդային ուժերին պատկանող բեռնատար ինքնաթիռների միջոցով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |