Տարածաշրջան13:32, 08 Սեպտեմբեր 2015
Իգդիրում 1 տոննա պայթուցիկ նյութ է պայթեցվել

Սեպտեմբերի 8-ի առավոտյան Թուրքիայի Իգդիր նահանգում տեղի ունեցած խոշոր պայթյունի վերաբերյալ նոր մանրամասներ են բացահայտվել: Ըստ թուրքական «sondakikia.com» լրատվական կայքի՝ նախապես ճանապարհին տեղադրված շուրջ մեկ տոննա պայթուցիկ նյութը ոստիկաններին տեղափոխող մեքենաների անցնելու պահին հեռակառավարմամբ պայթեցվել է: Պաթյունի պատճառով մեքենայում գտնվող 14 ոստիկանները զոհվել են, կան նաև ծանր վիրավորներ:
Նշենք, որ օգոստոսի 27-ին ծառայողական միկրոավտոբուսի վրա իրականացված զինված հարձակումից հետո անվտանգության ապահովման համար հատուկ ծառայության ոստիկանները սկսել էին ուղեկցել նշյալ մեքենաներին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Իգդիր նահանգի Դիլուջու սահմանային անցակետի (Թուրքիա- Նախիջևան սահմանին) աշխատակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանական մեքենան և միկրոավտոբուսը սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան պայթեցվել են: Պայթյունը զգացվել է նաև Հայաստանի մի շարք սահմանամերձ շրջաններում:
Թուրքական լրատվամիջոցները նախապես հայտարարել էին 10 զոհի մասին, ավելի ուշ հրապարակվեցին 12 զոհված ոստիկանների անունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |