Քաղաքական08:12, 07 Սեպտեմբեր 2015
Ստամբուլում հիշատակվել են 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունները

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի «Մարդու իրավունքների միության» մի շարք անդամներ, կենտրոնական Իսթիքլալ պողոտայի Գալաթասարայ հրապարակում մամավառություն ու նստացույց ե արել ` ի հիշատակ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում իրականացված հայերի, հույների և հրեաների կոտորածների:
Ըստ թուրքական «mynet» լրատվամիջոցի` նստացույցի մասնակիցները իրենց ձեռքում պահել են վերանշյալ դեպքերը արտացոլող լուսանկարներ:
Այնուհետև իրավաբան Էրեն Քեսքինը խմբի անունից հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ 1955թ. սեպտեմբերի 6-7 դեպքերը հիշատակվում են, որպես թուրք ազգայնականների կողմից իրականացված զանգվածային հրդեհների, թալանի, հարձակումների տարեթիվ: Նրա խոսքերով` հարձակումները ուղղված են եղել առաջին հերթին Ստամբուլում բնակվող հույների, ապա հայերի և հրեաների դեմ:
Նա ընդգծել է, որ հարձակումներև և թալանը ոչ միայն Իսթիքլալ պողոտայում են տեղի ունեցել, այլև Ստամբուլի գրեթե ամեն թաղամասում:
Ելույթից հետո, նստացույցի մասնակիցները խաղաղ ցրվել են: Որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել:
Հիշեցնենք, որ 1955թ սեպտեմբերի 6-ին ժամը 13:00-ին Թուրքիայի պետական ռադիոյով հայտարարվել է, որ Թուրքիայի Սալոնիկ քաղաքում գտնվող Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի հայրական տան վրա ռումբ է նետվել:
Սեպտեմբերի 6-ին, կեսօրից հետո թուրքական տարբեր երիտասարդական կազմակերպություններ և գլխավորապես իշխանությունների աջակցությամբ ստեղծված «Կիպրոսը թուրքական է» միությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպում են բողոքի հանրահավաք` կապված այդ դեպքի հետ: Դրանից հետո բողոքարարները սկսում են քարեր նետել Թաքսիմին մոտ Իսթիքլյալ պողոտայում գտնվող հույներին և հայերին պատկանող խանութների վրա, իսկ կարճ ժամանակ անց հայտնվում են նախօրոք մահակներով և այլ անհրաժեշտ գործիքներով զինված խմբեր, որոնք սկսում են հարձակվել, կոտրել ու թալանել ոչ մուսուլմաններին պատկանող խանութները, արհեստանոցները, տները, դպրոցները, եկեղեցիները և անգամ գերեզմանատները: Ջարդերը չեն սահմանափակվել միայն Իսթիքլյալ պողոտայով, այլ արագորեն տարածվել են Ստամբուլի մյուս թաղամա- սեր` Բաքըրքյոյ, Բեյօղլու, Բեյքոզ, Բեշիքթաշ, Էմինոնյու, Էյուփ, Ֆաթիհ, Քադըքյոյ, Սարըյեր, Շիշլի, Ուսքյուդար, անգամ Ստամբուլի մոտակայքում գտնվող Մարմարա ծովի Իշխանաց կղզիներ, որտեղ բնակվում էին հույներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |