Տարածաշրջան09:31, 07 Սեպտեմբեր 2015
Թուրքական ԶՈՒ-ն քուրդ զինյալների դեմ «Kobra» տեսակի ռազմական ուղղաթիռներ է ուղարկել

Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի Հաքքարիի Յուքսեքովա շրջան Դաղլըջա գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք զինվորների միջև տեղի ունեցած բախումից հետո, Թուրքիայի ԶՈՒ-ն լայնածավալ ռազմական գործողություններ: Քիչ առաջ դեպի Դաղլըջա են ուղարկվել օդային ուժեր: Ինչպես հաղորդում է թուրքական «sondakika» լրատվամիջոցը` մասնավորապես դեպի վերոնշյալ գյուղ են ուղարկվել «Kobra» տեսակի ռազմական ուղղաթիռներ, որոնք պատկանում էին Թուրքիայի Զինված ուժերի Յուքսեքովայի 3-րդ դիվիզիայի և Հաքքարիի ջոկատի հրամանատարություններին:
Նշվում է նաև, որ Հաքքարի քաղաք են տեղափոխվել նաև մեծ թվով զրահապատ մեքենաներ: Վերջիններս տեղակայվել են տեղի զիվորական պարեկային կետերի մոտակայքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հաքքարիի Դաղլըջա գյուղում «Քրդական բանվորական կուսակցության» կողմից ականապատված ճանապարհով անցնող 2 թուրքական զրահամեքենա էր պայթել: Ինչին ի պատասխան թուրքական օդային զինուժը սկսել է ռմբակոծել քուրդ զինյալների հենակետերը: Բախումները դեռևս շարունակվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |