Տարածաշրջան10:09, 05 Սեպտեմբեր 2015
Քուրդ գրոհայինները հարձակումներ են գործել Բիթլիսում և Սիիրթում

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները հարձակումներ են իրականացրել Թուրքիայի Բիթլիս և Սիիրթ նահանգներում: Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվամիջոցը Բիթլիսի Թաթվան (Դատվան) շրջանում ականանետերով զինված ՔԲԿ-ականները հարձակվել են տեղի զինկոմիսարիատի և բանակային վարչության վրա, որը գտնվում էր Հիդայեթ թաղամասի Լիսե պողոտայում:
Քրդերը, հանդիպելով թուրք զինվորների դիմադրությանը, դիմել են նահանջի: Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են բերվել թուրքական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Քուրդ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում է լայնամասշտաբ օպերացիա:
Իսկ Սիիրթ նահանգի Քուրթալան շրջանում Բեյքենթ թաղամասում ՔԲԿ-ի զինյալները երկարափող զենքերով և ականանետերով հարձակվել են տեղի գումարտակի վրա: Այս անգամ ևս ՔԲԿ-ականները դիմել են փախուստի: Զոհեր և վիրավորներ չկան: Նրանց հայտնաբերելու վնասազերծելու ուղղությամբ սկսկվել է օպերացիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |