Քաղաքական06:50, 04 Սեպտեմբեր 2015
Դիարբեքիրում 4 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Դիջլե շրջանում սպանվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3 զինյալներ: Ըստ թուրքական «sondakika» լրատվամիջոցի` զինյալները պատրաստվում էին զինված հարձակում իրականացնել տեղի Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության շենքի ուղղությամբ:
Նրանք երեկոյան հարձակվել են տեղի ոստիկանական բաժանմունքի վրա: Հանդիպելով թուրքական անվտանգության ուժերի դիմադրությանը`զինյալները փախուստի են դիմել: Թուրքական ուժերը իրականացնելով լայնամաշտաբ որոնողական աշխատանքներ զինյալներին հայտնաբերել են և սպանել:
Նշվում է, որ զինյալների մեքենան կայանված է եղել ԱԶԿ-ի շենքի դիմաց: Թուրքական անվտանգության աշխատակիցները մեքենայի մեջ հայտնաբերել են ռումբ: Վերջինս վնասազերծելու նպատակով, այն տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:
Հավելենք, որ ՔԲԿ-ի 1 զինյալ էլ Դիարբեքիրի Լիջե շրջանի Ժանդարմերիայի մոտակայքում փորձել էր տեղադրել ինքնաշեն պայթուցիկ, սակայն տեղի ունեցած պայթյունից զինյալը զոհվել է: Թուրքական անվտանգության ուժերը այժմ հետաքննություն են սկսկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |