Տարածաշրջան11:13, 03 Սեպտեմբեր 2015
Դավութօղլուն «գաղնտի» դասիչով շրջաբերական է ուղարկել երկրի նահանգապետարաններին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, վկայակոչելով հաճախակի դարձած ահաբեկչական դեպքերը, երկրի բոլոր 81 նահանգապետարաններին «գաղտնի» դասիչով շրջաբերականներ է ուղարկել:
Համաձայն նշյալ շրջաբերականի՝ Ազգային հետախուզական ծառայությունը (MİT), ոստիկանությունը և ժանդարմերիան պետք է գործող միությունների, ՀԿ-ների, տեղական մամուլի, կայքերի և սոցկարքերի էջերի վերաբերյալ տեղեկություններ հաղորդեն կառավարությանը կից ստեղծված Վերահսկողության կենտրոնին:
Այս մասին տեղեկացնող թուրքական ընդդիմադիր «Zaman» պարբերականի կայքը հիշեցրել է, որ նախքան Դավութօղլուի վերոնշյալ շրջաբերականը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե իր գյուղապետը պետք է գա ու «խելոք իրենց գավառապետին, ոստիկանության տնօրենին տեղեկացնի, թե որ տանը ով է ապրում»:
Էրդողանի այս հայտարարությունից հետո էլ Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց տեղեկություններ հաղորդող քաղաքացիներին պարգևատրելու մասին:
Դավութօղլուի շրջաբերականի մեջ նշվում է, որ «ահաբեկչական դեպքերի դեմ կատարվող միջոցառումների ազդեցությունը, համապատասխան կառույցների միջև համագործակցությունը մեծացնելու նպատակով» կառավարությանը կից ստեղծված կառույցի ենթաբաժիններ կստեղծվեն նաև նահանգներում ու շրջաններում: Յուրաքանչյուր նահանգում նահանգապետի գլխավորությամբ կստեղծվի «Նահանգային անվտանգության և հասարակական կարգի վերահսկողության կենտրոն», որի մեջ կներգրավվեն նահանգի կայազորի հրամանատարը, գլխավոր դատախազը, ժանդարմերիայի հրամանատարը, ոստիկանության պետը, MİT-ի ներկայացուցիչը և այլ անձինք՝ ըստ նահանգապետի հայեցողության:
Շրջաններում ստեղծվելու են «Շրջանային անվտանգության և հասարակական կարգի վերահսկողության կենտրոններ» տվյալ շրջանում վերոհիշյալ պետական կառույցները ներկայացնող պաշտոնյանների մասնակցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |