Տարածաշրջան13:39, 02 Սեպտեմբեր 2015
Դեմիրթաշ. «Երկրի արևելքում ընտությունների անցկացման համար պայմաններ չկան»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ երկրի արևելքում ընտությունների անցկացման համար պայմաններ չկան:
Այս մասին տեղեկացնում է «CnnTürk» լրատվական ծառայությունը: Դմիրթաշը հայտնել է, որ արևելյան շրջաններից եկածները լավ լուրեր չեն բերում և այդ պայմաններում գործնականում գրեթե հնարավոր չէ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Ըստ Դեմիրթաշի՝ երկրի արևմուտքում ապրողները հակառակ կողմում տեղի ունեցող լուրջ խախտումների միայն 10 տոկոսի մասին է իրազեկված:
Քրդամետ կուսակցության համանախագահը կարծիք է հայտնել, որ սոցհարցումների տվյալներով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) հնարավորությունները շատ ցածր լինելու դեպքում, հնարավոր է ընտրությունները հետաձգվեն: Ըստ Դեմիրթաշի՝ ԱԶԿ-ի ուզածը հենց դա է:
Ծագումով զազա քուրդ քաղաքական գործիչը հավելել է, որ ԺԴԿ-ի օրակարգում ընտրություններին չմասնակցելու հարց չկա և իրենց նպատակն է 20 տոկոս ձայն հավաքել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |