Տարածաշրջան09:19, 01 Սեպտեմբեր 2015
Sabah. «ԺԴԿ-ական նախարարները կարող են պաշտոնանկ արվել»

Թուրքիայի ժամանակավոր կառավարության մեջ ընդգրկված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ) ներկայացնող 2 պատգամավորները կարող են դուրս մնալ կառավարությունից: Թուրքական «Sabah» թերթը հայտնում է, որ ԺԴԿ-ական նախարարներ Մուսլում Դողանը (Զարգացման նախարար) և Ալի Հայդար Քոնջան (Եմ հարցերով նախարար) Թուրքիայում ահամբեկչության դեմ պայքարի միջոցառումներին դեմ արտահայտվելու կամ իրենց հայտարարություններով և վարվելակերպով Թուրքիային միջազգային ասպարեզում բարդ իրավիճակի առջև կանգնեցնելու դեպքում` պատոնանկ կարվեն՝ ըստ սահմանադրության 109-րդ հոդվածի:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հարցի վերբերյալ ասել է, որ վերոնշյալ նախարարները «չափը պետք է չանցնեն»: Դավութօղլուն նշելով, որ նրանց նախարար նշանակելը սահմանադրական անհրաժեշտություն էր, ասել է. «Այստեղ աշխատելով նրանց պարտականություն է այնպիսի վարք որդեգրել, որը մեզ, որպես Թուրքիայի Հանրապետության և ազգի ներկայացուցիչ ծանր կացության մեջ չի դնի»:
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ ԺԴԿ-ական երկու նախարարի պաշտոնանկության դեպքում նրանց զբաղեցրած պաշտոնները կփոխանցվեն անկուսակցական գործիչերի:
Տեղեկացնենք, որ Թուրքիայի քրդամետ կուսակցությունը ներկայացնող ԵՄ հարցերով Ալի Հայդար Քոնջան Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը ներկայացնելիս ասել էր. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք»:
«Sabah» պարբերականը նշում էր, որ նախարար Քոնջան Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին պատասխանելիս «չափերն անցել է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |