Քաղաքական08:56, 28 Օգոստոս 2015
Դեմիրթաշ. «Քրդերը, եթե ինքնավարություն չուզեն, ապա ի՞նչ անեն»

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, խոսելով վերջին շրջանի թուրք-քրդական բախումների մասին, ուշագրավ հայտարարություն է արել` ասելով «Քրդերը, եթե ինքնավարություն չուզեն, ապա ի՞նչ անեն»:
«Մեր պատգամավորները Յուքսեքովա չեն կարողանում գնալ: Իշխող կուսակցության անդամ նահանգապետը տանկերով ու ջրցան մեքենաներով փակել է քաղաք տանող ճանապարհները: Այսքանից հետո քրդերը, եթե ինքնավարություն չուզեն , ապա ի՞նչ անեն»,-ասել է քրդամետ կուսակցության ղեկավարը:
Իր խոսքում Դեմիրթաշը ցանկություն է հայտնել, որ վերջ դրվի թուրք-քրդական բախմանը և խաղաղություն ու հրադադար հաստատվի, ինչն էլ կհանգեցնի նրան, որ կողմերը կնստեն բանակցության սեղանին:
«Իշխանությունը պատերազմ է ուզում իսկ մենք` խաղաղություն: Պետք է անմիջապես հրադադար հաստատվի ու բանակցություններ սկսվեն: Պատերազմի կողմնակիցը իշխանությունն է», -ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |