Քաղաքական09:28, 28 Օգոստոս 2015
Դավութօղուլուն այսօր կներկայացնի ժամանակավոր կառավարության կազմը

Թուրքիայի վարչապետ ԱՀմեթ Դավութօղլուն կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների ժողովում հայտարարել է, որ օգոստոսի 28-ին կեսօրից հետո Թուրքիայի նոր կառավարության կազմը ներկայացնելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:
«Նոր կառավարության կազմը այսօր կեսօրից հետ կներկայացնեմ նախագահին: Այսպիսով արտահերթ ընտրությունների ուղղությամբ արվելիք քայլերի մեկնարկը կտրվի»,- ասել է Դավութօղլուն:
Սա Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Էրդողանը Դավուօթլուին հանձնարարել էր ժամանակավոր կառավարություն կազմել, որը կգործի մինչև նոյեմբերի 1-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Հավելենք, որ հունիսի 7-ից հետո կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, Թուրքիայում այդպես էլ չկազմվեց կոալիցիոն կառավարություն, ինչն էլ հանգեցրեց նոր ընտրությունների անցկացմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |