• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 07:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:39, 28 Օգոստոս 2015

Դավութօղլուն նախարարական պորտֆելներ է առաջարկելու ազգայնական գործիչներին

Դավութօղլուն նախարարական պորտֆելներ է առաջարկելու ազգայնական գործիչներին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հանձնարարություն է ստացել՝ ձևավորելու ժամանակավոր ընտրական կառավարություն: Թուրքական «sondakika.com» լրատվական կայքի համաձայն՝ հայտնի է դարձել, որ այդ առաքելության շրջանակներում Դավութօղլուն պատրաստվում է որոշ նախարարություններ առաջարկել իդեալիստական շարժման որոշ նախկին ներկայացուցիչների (ülkücü ocakları` «Ազգայնական շարժում» կուսակցության երիտասարդական թև - խմբ.):

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի վարչապետը ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ - MHP) ներկայացուցիչ Թուղրալ Թուրքեշին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնը, իսկ  ընդդիմադիր երեք կուսակցությունների՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության ( ԺՀԿ-CHP), «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ - HDP) և ԱՇԿ-ի կողմից թափուր թողնված պաշտոնները պատրաստվում է առաջարկել իդեալիստականներին:

Ըստ թուրքական «Star» պարբերականի լուրի՝ վերջիններիս թվին են պատկանում «Մեծ միություն» կուսակցության (ՄՄԿ- BBP) նախկին առաջնորդ Յալչըն  Թոփչուն, Գազիի համալսարանի նախկին ռեկտոր Ռըզա Այհանը և  նախկինում Դևլեթ Բահչելիի հետ ԱՇԿ-ի առաջնորդի պաշտոնի համար պայքարի մեջ մտած Ռամիզ Օնգունը:

ԱՇԿ-ի փոխնախագահ Թուղրուլ Թյուրքեշի՝ Դավութօղլուի առաջարկն ընդունելու հանգամանքը կուսակցության ներսում մեծ ցնցում էր առաջացրել և հանգեցրել այն բանին, որ Թյուրքեշը հեռացվել էր կուսակցության փոխնախագահի պաշտոնից և բարձրացվել էր նրա՝ կուսակցությունից հեռացվելու հարցը: Իսկ այժմ էլ, ըստ աղբյուրի, մեծ հետաքրքրություն և որոշակի լարվածություն է առաջացրել այն հարցը, թե արդյոք ինչ պատասխան կտան իդեալիստականները Դավութօղլուի առաջարկին և այնուհետև ինչպես կզարգանան կուսակցության և իդեալիստական թևի միջև հարաբերությունները:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}