Քաղաքական07:30, 28 Օգոստոս 2015
Metropoll . «Ընտրություներից հետո Թուրքիայի խորհրդարանում կրկին կոալիցիայի անհրաժեշտություն կառաջանա»

«Metropoll» սոցիալական հետազոտությունների ընկերությունը հրապարակել է Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարարնական ընտրություններին քաղաքական կուսակցությունների ստանալիք ձայների հավանական պատկերը: «Metropoll»-ի տնօրեն Օզեր Սենջարը CNNTurk-ի հետ զրույցում հայտնել է, որ ըստ օգոստոսին անցկացված հարցումների, առաջիկա ընտրություններում կուսակցությունների հավաքած ձայների քանակը չի փոփոխվի: Ըստ Սենջարի՝ արտահերթ ընտրություններից հետո դարձյալ կծագի կուսակցությունների միջև կոալիցիա ստեղծելու ահնրաժեշտությունը:
Հետազոտության համաձայն՝ Թուրքիայի իշխող արդարություն և զարգացում» (ԱԶԿ - AKP) կուսակցության նախկին ընտրողները, որոնք հունիսի 7-ի ընտրություններին չէին մասնակցել, նոյեմբերին կայանալիք ընտրություններում նորից կքվեարկեն ԱԶԿ-ի օգտին:
Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ - HDP), ըստ «Metropoll»-ի, ամենամեծ փոփոխությունները կգրանցի արտահերթ ընտրությունների ժամանակ: Նախորդ ընտրությունների համեմատ ԺԴԿ –ին նախապատվություն տվողների թիվ ակնհայտորեն կմեծանա:
Նույն ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանն» ( ԺՀԿ-CHP) ընտրողների թիվն աննշան չափով կաճի,մինչդեռ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ - MHP) այս առումով նույնիսկ հետընթաց կգրանցի՝ այս կուսակցությանն ընտրողների թիվը հունիսի ընտրությունների համեմատ նոյեմբերին էլ ավելի կնվազի:
Հետազոտական ընկերության տնօրենը կարծիք է հայտնել, որ արտահերթ ընտրություններից հետո Թուրքիայի խորհրդարանում կուսակցությունների ստացած մանդատների պատկերը էականորեն չի փոխվի և կրկին անհրաժեշտություն կառաջանա կոալիցիա ստեղծելու: Ըստ Սենջարի՝ եթե ԱԶԿ-ն և ԺՀԿ-ն կարոողանան համաձայնության գալ և կոալիցիա ստեղծել, ապա գլխավոր ընդդիմադիր ուժը կլինի ոչ թե ԱՇԿ-ն, այլ ԺԴԿ-ն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |