Քաղաքական08:29, 26 Օգոստոս 2015
Թուրքիայի ժամանակավոր կառավարությունում նախարարական պորտֆելների բաշխումն` ըստ կուսակցությունների

Թուրքիայի խորհրդարանական ղեկավարությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե որքան նախարարական պորտֆելներ կարող ունենալ կուսակցությունները, ստեղծվելիք ժամանակավոր կառավարությունում:
Թուրքական «sondakika» լրատվամիջոցը, հղում անելով այս հայտարարությանը, նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումով նախարարական պորտֆելները բաշխվել են հետևյալ կերպ. իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (AKP-ԱԶԿ)`11 տեղ, գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP)`5 տեղ, ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP)`3 տեղ, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»(HDP)`3 տեղ: Եվս 3 նախարարական պորտֆել կհատկացվի անկուսակցական պատգամավորներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ահմեթ Դավութօղլուին վերանշանակել է վարչապետի պաշտոնում և հանձնարարել 5 օրվա ընթացքում ձևավորել ժամանակավոր կառավարություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |