Տարածաշրջան10:44, 26 Օգոստոս 2015
Anadolu. Վերջին 50 օրում Թուրքիայի զինված ուժերի կողմից 918 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը ներկայացրել է հուլիսի 7-ից օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերի՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) դեմ պայքարի հետևանքների ընդհանուր պատկերը: Այս այդմ՝ նշյալ ժամանակահատվածում Թուրքիայում սպանվել է 60 անվտանգության աշխատակից՝ ոստիկան, զինվոր, թիկնապահ, ինչպես նաև՝ 15 քաղաքացիական անձ, որոնցից մեկը՝ Իրանի քաղաքացի, վիրավորվել է 206 քաղաքացիական անձ, որոնցից 3-ը՝ դարձյալ Իրանի քաղաքացի:
ՔԲԿ-ականների կողմից ընդհանուր առմամբ այրվել է 211 մեքենա, որոնց մեծ մասը՝ բեռնատար: Թուրքիայի ներսում նշյալ ժամանակահատվածում սպանվել է 88 ՔԲԿ-ական, իսկ 14 –ը ձերբակալվել , որոնցից 11-ը՝ վիրավոր վիճակում:
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի ներսում և նրա սահմաններից դուրս իրականացված ռազմական գործողությունների հետևանքով հուլիսի 22-ից ի վեր ընդհանուր առմամբ Թուրքիայի զինված ուժերի կողմից սպանվել է ՔԲԿ-ի 918 անդամ:
Օդային ռազմական գործողությունների արդյունքում Թուրքիայից դուրս վիրավորվել է 580 ՔԲԿ-ական, իսկ երկրի ներսում՝ 250-300 հոգի:
Հուլիսի 24-ց ի վեր ՔԲԿ-ի երիտասարդական թևը համավող «Հայրենասերների հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H), ինչպես նաև՝ «Իսլամական պետության» (ԻՊ- DEAŞ) և «Ազգի փրկության հեղափոխական ճակատ» կուսակցության (DHKP-C) դեմ Թուրքիայի տարբեր շրջաններում իրականացված գործողությունների արդյունքում 2 129 մարդ է ձերբակալվել:
Միայն օգոստոսի 24-25-ին՝ 24 ժամվա ընթացքում ՔԲԿ-ականների և թուրք անվտանգության ուժերի միջև բազմաթիվ զինված բախումներ են տեղի ունեցել Էրզրումում, Վանի Էդրեմիթ և Չաթաք շրջաններում, Դիարբեքիրի Սիլվան շրջանում, Ադանայում, Աղրըում, Թունջելիում, Բիթլիսի Հազան շրջանում, Ստամբուլում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |