Տարածաշրջան11:32, 25 Օգոստոս 2015
ԻՊ-ը Թուրքիայից ակտիվորեն զինյալներ է հավաքագրում

Թուրքիայի Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ ներկայումս Թուրքիայում «Իսլամական պետությանը» (ԻՊ -İŞİD) անդամակցության մեղադրանքով ձերբակալված 126 կասկածյալ կա: Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ 2015թ. հուլիս ամսվա դրությամբ ԻՊ-ին անդամակցելու նպատակով Թուրքիայից մեկնածների, վերադարձածների և մահացածների ընդհանուր թիվը հասնում է 1000- 1300-ի:
Թուրք հասարակության մեջ քննարկման հսկա ալիք է առաջացրել այն հանգամանքը, որ Սիրիայում և Իրաքում մեծ արագությամբ տարածվող ԻՊ-ը Թուրքիայից զինյալներ է հավաքագրում: Իսկ թուրքական ընդդիմադիր քաղաքական ուժերը մեղադրել են իշխանությանը՝ երկրում հետզհետե հաստատվող ու ամրապնդվող ԻՊ-ի վրա աչք փակելու համար:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ - CHP) մի խումբ պատգամավորներ մեկնել են Ադըյաման, որտեղ ԻՊ-ը հատկապես ակտիվորեն զինյալներ է հավաքագրում: ԺՀԿ պատգամավորների՝ թեմայի վերաբերյալ կազմած և օգոստոսի սկզբին հրապարակած հաշվետությունում նշվում է, որ այն ընտանիքները, որոնց երեխաները ենթադրաբար անդամակցել են ԻՊ-ին, դիմել են Թուրքիայի անվտանգության վարչություն, սակայն նրանց բողոք –հայցերը անուշադրության են մատնվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |