Քաղաքական12:41, 25 Օգոստոս 2015
Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել է 5 օրվա ընթացքում կառավարություն ձևավորել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ահմեթ Դավութօղլուին վերանշանակել է վարչապետի պաշտոնում և հանձնարարել 5 օրվա ընթացքում ձևավորել ժամանակավոր կառավարություն: Ըստ թուրքական «sondakika» լրատվական կայքի` քաղաքական կուսակցություններին նախարարական պորտֆելները կհանձնվեն ըստ հունիսի 7-ի ընտրություններում ստացած ձայների : Ընդ որում նշում է, որ նորաստեղծ ժամանակավոր կառավարությունում նախարարարական պորտֆելներ չեն ցանկացել ստանալ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող«Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը(ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում կուսակցություն»-ը (ԱՇԿ-MHP): Իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) ցանկություն է հայտնել ժամանակավոր կառավարության մաս կազմել:
Նշվում է, որ ժամանակավոր կառավարությունում Արդարատադության, Ներքին գործերի և Տրանսպորտի նախարարների պաշտոնները զբաղեցնելու են անկախ պատգամավորներ:
Ըստ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցած արդյունքների` ԱԶԿ-ն կարող է ստանալ 11 նախարարական պորտֆել, ԺՀԿ-ն`6, իսկ ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն կարող են ունենալ 3-ական նախարարական պորտֆել:
Նշենք, որ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 1-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |