Տարածաշրջան07:28, 24 Օգոստոս 2015
ՄԵկ ամսում Թուրքիայում 814 քուրդ զինյալ է սպանվել

2015թ. հուլիսի 22-ից օգոստոսի 24-ը ընկած ժամանակահատվածում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով Հյուսիսային Իրաքում և Թուրքիայի սահմանների ներսում 814 ՔԲԿ-ական է զոհվել: Այս մասին հայտնում է թուրքական «sondakika.com» լրատվակայքը: Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի անվտանգության ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում վիրավորվել են շուրջ 750 ՔԲԿ-ական, որոնցից 450-ը՝ Իրաքում, մյուսները՝ Թուրքիայի ներսում:
Նշվում է նաև, որ ՔԲԿ-ի անդամները որոշ դեպքերում կարողանում են իրենց հետ տանել զոհված զինյալների դիերը, իսկ երբեմն էլ ստիպված են լինում թողնել դրանք հենց մարտի դաշտում:
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 24-ը Թուրքիայի ներսում «ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու» կասկածանքով ձերբակալվել է 2 104 մարդ, որոնցից 513-ը ազատազրկվել է: Ստացված տեղեկության համաձայն՝ ձերբակալվածների և ազատազրկվածների մեծ մասը եղել են ՔԲԿ-ի երիտասարդական թևը համավող «Հայրենասերների հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H), ինչպես նաև՝ «Իսլամական պետության» (ԻՊ- DEAŞ) և «Ազգի փրկության հեղափոխական ճակատ» կուսակցության (DHKP-C) անդամներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |