Տարածաշրջան14:03, 24 Օգոստոս 2015
Թուրքիայի գլխավոր դատախազությունը ՔԲԿ-ի 52 անդամի ձերբակալելու որոշում է կայացրել

Անկարայի գլխավոր դատախազությունը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) 52 անդամներին ձերբակալելու որոշում է կայացրել: 52 անձանց մեջ նշվում է «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) գործադիր խորհրդի անդամներ Մուրադ Քարայըլանի, Ջեմալ Բայըքի, Դուան Քալքանի, Մուստաֆա Քարասուի, Ալի Հայդար Հայթանի, Ֆեհման Հուսեյինի և կազմակերպության Եվրոպայի պատասխանատու Սաբրի Օքի անունները:
Թուրքական «Sabah» պարբերականը հայտնում է, որ գլխավոր դատախազությունը ՔԲԿ-ի ղեկավար կազմի նկատմամբ 2011 թվականին սկսված հետաքննության շրջանակներում դիմել էր Անկարայի ոստիկանությանը՝ պահանջելով պարզել.
1. Ովքեր են ՔԲԿ կենտրոնական գործադիր խորհրդի անդամները:
2. Բոլոր այն գործողությունները, որոնք կատարվել են «Քրդական բանվորական կուսակցության» ղեկավարների կարգադրությամբ:
3. Որ երկրներում են գործունեություն ծավալել 52 կասկածյալները:
4. Որտեղ են գտնվում այժմ վերոնշյալ կասկածյալները:
Ոստիկանության հետաքննության շրջանակներում Թուրքիայի 81 նահանգից ստացած տեղեկությունները ուղարկել է գլխավոր դատախազություն, որի պահանջով էլ քրեական դատարանը 52 կասկածյալների նկատմամբ ձերբակալման որոշում կայացնել:
ՔԲԿ անդամները մեղադրվում են «պետության միասնականությունը և երկրի ամբողջականությունը խախտելու», «զինված խմբավորում հիմնելու և ղեկավարելու» մեջ: Նշվում է, որ 52 կասկածյալները առանձին-առանձին կդատապարտվեն յուրաքնչյուր գործողության համար, որոնք ստանձնել է ՔԲԿ-ն և որոնցում բացահայտվել է ՔԲԿ-ի մասնակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |