Տարածաշրջան10:09, 22 Օգոստոս 2015
Թուրքական սոցիոլոգիական ընկերություն. «Հնարավոր է` երկրում չանցկացվեն արտահերթ ընտրություններ»

Թուրքական «Metropoll» սոցիոլոգիական ընկերության նախագահ Օզեր Սենջարը համացանցում որոշ մանրամասներ է հրապարակել Թուրքիայում արտահերթ ընտրությունների թեմայով օգոստոս ամսին ընկերության կատարած սոցհարցումների արդյունքների վերաբերյալ:
Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի` հարցման արդյունքները ցույց են տվել, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո իր ձայները ավելացրած միակ կուսակցությունը քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» (HDP-ԺԴԿ): Հարցումն իրականացրած սոցիոլոգիական ընկերության ղեկավարը նշել է, որ հնարավոր է` ԺԴԿ-ն դառնա Թուրքիայի 3-րդ կուսակցությունը` առաջ անցնելով «Ազգայնական շարժում կուսակցությունից» (MHP-ԱՇԿ):
Հարցման արդյունքները ցույց են տվել նաև, որ իշխանական «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ), գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և ընդիմադիր «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունների ձայների զգալի փոփոխություն չեն արձանագրել:
«ԱԶԿ-ն հնարավորություն չի ունենալու միայնակ կառավարություն կազմել: Այս պարագայում հավանական է, որ Թուրքիայում արտահերթ ընտրություններ չանցկացվեն»,- նշել է սոցիոլոգիական ընկերության նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |