Քաղաքական12:38, 21 Օգոստոս 2015
Թուրքիայի ԱԳՆ-ը մեղադրում է «BBC»-ին `«ՔԲԿ»-ի քարոզչությունն անելու մեջ

Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է անգլիական հայտնի «BBC» լրատվական ծառայությանը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գործողություններին վերաբերյալ հրապարակումների համար:
Թուրքական «Radikal» լրատվական կայքի հաղորդմամբ` արտգործնախարարության հայտարարության մեջ «BBC»-ն մեղադրվում է «ՔԲԿ-ի քարոզչությունն անելու մեջ»:
«Միացյալ Թագավորության, ինչպես նաև ԵՄ-ի անդամ երկրների կողմից որպես ահաբեկչական կազմակերպություն որակված այս ապօրինի կառույցը «BBC»-ի կողմից ներկայացվում է որպես մեկ այլ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող անմեղ կազմակերպություն: Սա մեզ համար անընդունելի է»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ օգոստոսի 19-ի «BBC»-ի` ՔԲԿ-ի վերաբերյալ լուրերում մասնավորապես ասվել է.
«ՔԲԿ-ն 30 տարի է ինչ պատերազմ է մղում թուրքական կառավարության դեմ: Թուրքիայի, ինչպես նաև շատ Արևմտյան երկրների կողմից ՔԲԿ-ն դիտարկվում է, որպես ահաբեկչական կազմակերպություն, սակայն այժմ այն ԻՊ-ի դեմ պատերազմում առանցքային դեր ունի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |